ԵՄ-ն սահմանափակելու է ռուս դիվանագետների տեղաշարժը
19-րդ պատժամիջոցների փաթեթում ԵՄ երկրները ցանկանում են սահմանափակել ոչ միայն ռուս դիվանագետների, այլև Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների բոլոր աշխատակիցների տեղաշարժը դաշինքի ներսում։ Այս մասին հայտնել է EUobserver պորտալը՝ հղում անելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) առաջարկին։
Սահմանափակումները կարող են վերաբերել «հյուպատոսական անձնակազմին, վարչական և տեխնիկական անձնակազմին», ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։ ԵՄ դիվանագիտական ծառայությունը ցանկանում է պարտավորեցնել ռուս դիվանագետներին տեղեկացնել ԵՄ-ի ներսում իրենց տեղաշարժերի մասին։
Ինչպես նշում է EUobserver-ը, ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու առաջարկը քննարկվել է ԵՄ դեսպանների կողմից անցյալ ուրբաթ: Պորտալի աղբյուրի խոսքով՝ «սկզբնական արձագանքը դրական էր», և նախաձեռնության հետագա քննարկումը նախատեսված է այս շաբաթվա սկզբին Բրյուսելում ԵՄ Խորհրդի փորձագետների մակարդակով։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից պատասխան միջոցառումներ անխուսափելիորեն կհետևեն, եթե ԵՄ-ն, Չեխիայի Հանրապետության նախաձեռնությամբ, սահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժի ազատությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Փաստ». Բուռն քննարկում ՔՊ-ում. Փաշինյանը չի պատրաստվում Արայիկ Հարությունյանին ազատել պաշտոնից
«Փաստ» թերթը գրում է.Նախօրեին տեղի է ունեցել ՔՊԿ վարչության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաեւ Նի...
«168 ժամ»․ Վարչապետը աչքից «վրիպել» է ՊՆ-ի հետ քավորի 250 մլն դրամի գործարքը
«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օր...
Փաշինյանը հարցաքննվել է. գլխավոր դատախազը մանրամասնում է
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում,...
Պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես սահմանափակված տնտեսա...