Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Արմավիրում. ԱՎԿ
2024թ.-ի ընթացքում ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երևանում, որին հաջորդում է Արմավիրի մարզը։ Նման Վիճակագրություն է հրապարակվել Ազգային վիճակագրական կոմիտեն։
Ըստ ՎԿ-ի,Արմավիրում նախորդ տարի գրանցվել է 3,464 հանցագործություն, որից 457-ը՝ ծանր, 88-ը՝ առանձնապես ծանր։Արարատում նշված ժամանակահատվածում գրանցվել է 2,696 հանցագործություն, Շիրակում՝ 2,802, Լոռիում՝ 2,821։
Կոտայքի մարզում գրանցվել է 3,310 դեպք, սակայն ի տարբերություն Արմավիրի մարզի, այստեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 35 է։
Արմավիրի մարզի քաղաքներից ամենաշատ դեպքերը գրանցվել են Վաղարշապատում՝ 2,094 դեպք, որից 78-ն՝ առանձնապես ծանր։ Ի դեպ, Երևանից հետո Հայաստանի քաղաքներից ամենաշատ դեպքերը հենց Վաղարշապատում են գրանցվել։Նախորդ տարի Վաղարշապատում ավելի շատ դեպքեր են գրանցվել քան ամբողջ Սյունիքի մարզում, որտեղ գրանցվել էր հանցագործության 1,649 դեպք։
Երևանում նախորդ տարի գրանցվել է 18 հազար 397 դեպք, որից 1,165-ը՝ առանձնապես ծանր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կան կալանավորված և ձերբակալված մարդիկ Գուրգեն Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ ահաբեկչության դեպքերով
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցավոք սրտի ինձ համար ուրիշ այլ տեղ չկա. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր անվան շուրջ ա...
Ադրբեջանի ստորգետնյա քաղցրահամ ջրի պաշարները նվազել են
Ադրբեջանի ստորգետնյա քաղցրահամ ջրի պաշարները նվազել են, և Կուր գետի հոսքի արագությունը նվազել է։ Այս մասին հայտարարել է...
Նարեկ Օհանյանը՝ եղբոր մահվան դեպքից մանրամասներ է հայտնել
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիր նստավայրում դատական նիստի ժամանակ վկայություն է ներկայացրել...