Պատերազմը չսկսված արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր. Տիգրան Աբրահամյան
44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմի անմիջական վտանգի դեպքում, պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում:
Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում:
Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ մոտիկից համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից:
Երբ պահեստազորի` նախապես հաստատված պլանների փոխարեն իրականացվում է ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը: Իսկ զորքը համալրելու փոխարեն ընտրվում է անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:
Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը` պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի գաղափարական, արժեհամակարգային մոտեցումներն էի, որի պարագայում այս պատերազմը չսկսված արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կդառնա նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղ...
ՀՀԿ-ականները գնացել են Ամարասի վանք
«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ Արցախի Ամարաս կատարա...
Զելենսկին Իտալիայի իշխանությունների հետ կքննարկի Կիևին զենքի մատակարարումների հարցը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ: Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ օդանավակայանում նրան դիմավո...
Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որն արգելում է կանոնական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու աշխատանքը
Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որն արգելում է Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը, ո...