Հայաստանը կդառնա նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։
Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է.
Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, և մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն։
Այս նպատակը մեզ հասանելի և իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...