Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որն արգելում է կանոնական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու աշխատանքը
Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որն արգելում է Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որը թույլ է տալիս արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու աշխատանքը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նրա խոսքով, օրինագծին կողմ է քվեարկել 450 խորհրդարանականներից 265-ը։ Պատգամավորը նշել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր հետո։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու համայնքներին 9 ամիս ժամանակ կտրվի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ բոլոր կապերը խզելու համար։
Երկուշաբթի՝ օգոստոսի 19-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը հայտարարել է, որ Ուկրաինայում եկեղեցին կզրկվի «Մոսկվայի ազդեցությունից»։ Նրա խոսքով՝ Մոսկվան օգտագործում է եկեղեցին որպես գաղտնի ծառայությունների գործիք։
Նմանատիպ հոդվածներ
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...