Նարեկ Սարգսյանը` Արմավիրի քրեական ոստիկանության պետի ազատման մասին

Այս օրերին ՆԳՆ-ն զերծ է մնացել Մերձավանում հանցագործության բացահայտման աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց, ինչը պայմանավորված է հետագա սուր իրավիճակներից խուսափելով, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։


Հարցին՝ ինչո՞ւ պաշտոնանկ արվեց միայն Արմավիրի քրեական ոստիկանության պետը՝ Սարգսյանը պատասխանեց.


«ՆԳՆ-ից միայն Բդոյանը չի պաշտոնանկ արվել։ Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ՆԳ նախարարը բոլոր մարզերում անձամբ է ամփոփել ծառայությունների կատարումը և Արմավիրի մարզ այցելությունից հետո նախարարը մտահոգություն է հայտնել մարզում միջանձնային հարաբերությունների դեպքերի շուրջ կատարվող աշխատանքի վերաբերյալ և հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները։


Ամփոփումից բառացիորեն օրեր հետո ծառայությունից ազատվել է մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ազատվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը»։

Քաղաքականություն