Ջուրը 2025 թվականին չի թանկանա. «Վեոլիա Ջուրը» դիմել է ՀԾԿՀ
«Վեոլիա Ջուրը» 2025 թվականի համար կպահպանի գործող սակագները։ Սակագների ճշգրտման հայտն ընկերությունը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովից նշում են, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թ. սակագների ճշգրտման հայտը ներկայացրել է օգոստոսի 9–ին, որն ընդունվել է ուսումնասիրության։
«Բազիսային սակագները ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հետևյալ գործոնները` մանրածախ ջրամատակարարման ծավալը, սղաճը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը, ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելուց և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված նվազեցումը»,– ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովը որոշում կընդունի 80 աշխատանքային օրվա ընթացքում:
Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարը 180 դրամ է, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 28–ին ՀՀ կառավարությունը 1.1 մլրդ դրամ սուբսիդիա է տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի մանրածախ ծառայություններից օգտվող սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է արձագանքել Ռուսաստանը` Ադրբեջանի` ԲՐԻԿՍԻՆ միանալու որոշմանը
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ միանալ ԲՐԻԿՍ-ին, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նա...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է. արդյունքը հայտնի է
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է, այն որակվել է որպես դժբախտ պատահար,...
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված
Աբովյան քաղաքի մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին: Հայտնում են ՀԷՑ-ից՝ պարզաբանելով ֆուտբոլային խաղ...