Զելենսկին պատրաստ է հրաժարական տալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո երկիրը կառավարելու ծրագրեր չունի։ Նա այս մասին հայտարարությունն արել է «The Axios Show»-ի եթերում։
Բացի այդ, պետության ղեկավարը խոստացել է դիմել Ուկրաինայի խորհրդարանին՝ ընտրություններ կազմակերպելու խնդրանքով, եթե հրադադար կնքվի։
Հարցին, թե արդյոք պատերազմի ավարտից հետո իր աշխատանքն ավարտված կհամարի, նա պատասխանել է, որ «պատրաստ» կլինի հրաժարական տալ։
«Իմ նպատակը պատերազմը դադարեցնելն է, այլ ոչ թե պաշտոնի համար պայքարը շարունակելը», - վստահեցրել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ անվտանգության իրավիճակը և երկրի սահմանադրությունը որոշակի մարտահրավերներ են ներկայացնում, բայց նա կարծում է, որ ընտրությունները հնարավոր են։
Զելենսկին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է, որ եթե հրադադար լինի, «մենք կարող ենք օգտագործել այս ժամանակահատվածը, և ես կարող եմ նման ազդանշան տալ խորհրդարանին»։
Միաժամանակ նա ընդգծել է, որ անվտանգության հարցերը կբարդացնեն ընտրությունների կազմակերպումը, բայց կարծում է, որ դա կարելի է անել։
Նմանատիպ հոդվածներ
Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը տևեց 10 րոպե
Մոլդովայում սկսվել է Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը: Sputnik Արմենիան նշում է, որ հանդիպումը տևել է 10 րոպե, հիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշ է, մշուշ է, ձեր գնացքը գնացել է. Արթուր Խաչատրյան
«Ձեր նախընտրական պլակատներին միայն մեկ անուն էր գրված` Նիկոլ»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ընդդիմադիր պ...
Իրանը՝ Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումների մասին
Իրանը հույս ունի, որ Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումներն կսկսվեն առաջիկայում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հար...
Ծառուկյանը չի եկել մանդատ ստանալու
Գագիկ Ծառուկյանն ԱԺ մանդատների տրամադրման այսօրվա արարողությանը չի մասնակցելու զբաղվածության պատճառով: Այս մասին այսիր խ...