![Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը տևեց 10 րոպե](https://auroranews.am/storage/img/base_image/old/fd062b217465b5b8880e22980597d3cb.webp)
Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը տևեց 10 րոպե
![Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը տևեց 10 րոպե](https://auroranews.am/storage/img/base_image/old/fd062b217465b5b8880e22980597d3cb.webp)
Մոլդովայում սկսվել է Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը: Sputnik Արմենիան նշում է, որ հանդիպումը տևել է 10 րոպե, հիմա արդեն Միշելին, Փաշինյանին և Ալիևին միացել են Գերմանիայի կանցլեր Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: