Քաղաքականություն
Ծառուկյանը չի եկել մանդատ ստանալու
Գագիկ Ծառուկյանն ԱԺ մանդատների տրամադրման այսօրվա արարողությանը չի մասնակցելու զբաղվածության պատճառով: Այս մասին այսիր խորհրդարանի պատգամավորների մանդատների տրամադրման արարողությունից առաջ…
Գագիկ Ծառուկյանն ԱԺ մանդատների տրամադրման այսօրվա արարողությանը չի մասնակցելու զբաղվածության պատճառով: Այս մասին այսիր խորհրդարանի պատգամավորների մանդատների տրամադրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Տոնոյանը նշեց․ «Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու, այսօր ավելի վաղ պլանավորված միջոցառումներ ունեինք մենք», - ասաց Տոնոյանը՝ նշելով. - «Սա կարող ենք դիտարկել, որ պարզապես պարոն Ծառուկյանը զբաղվածության պատճառով չի կարող ներկա լինել»։
Պատասխանելով հարցին, թե Գագիկ Ծառուկյանը շարունակելու է նախկինի պես շատ բացակայե՞լ ԱԺ նիստերից, Տոնոյանը պատասխանեց. «Այս պահին հավանականությունների տեսությունով չենք առաջնորդվում: Ամսի 14-ին կմեկնարկեն նոր ԱԺ-ի աշխատանքները, մնացած ամեն ինչի մասին կխոսենք ըստ իրադարձությունների զարգացման»։
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Զարուհի Մեժլումյանը, երբ որ խնդրեցի, որ աշխատանքի անցնի, ասաց, որ նման հարձակումներ կարող են լինել ու այդ անձանց անուննե...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...