Քաղաքականություն
Թրամփը ռասիստ է և իսլամաֆոբ. Լոնդոնի քաղաքապետ
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ռասիստ և իսլամաֆոբ»:
Նշենք, որ Թրամփը քննադատել էր Խանին՝ անվանելով նրան «սարսափելի քաղաքապետ» և հավելելով, որ «նրա ներգաղթային քաղաքականությունը և ինքնասպանական էներգետիկ գաղափարները կդառնան Արևմտյան Եվրոպայի մահը»:
«Որպես լիբերալ, բազմամշակութային, առաջադեմ, հաջողակ քաղաք ղեկավարող մուսուլման քաղաքապետ, ես, կարծես, չեմ կարողանում Դոնալդ Թրամփին հանել գլխիցս... Թրամփը ցույց է տվել, որ ռասիստ, սեքսիստ, կանանց նկատմամբ ատելություն դրսևորող և իսլամաֆոբ է»,- ասել է Խանը։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել զրպարտության հերքման պահանջով
Mariam Z.
Անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել, աղետալի հետևանքների. Դատախազության հայտարարությունը
Պուտինը և Մերկելը քննարկել են Իդլիբի հարցը
WRed