Սա արդարադատության ձևականացում էր. պաշտպանը` Միքայել սրբազանի դատավարության մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող դատաքննության և կայացված վերդիկտի մասով պաշտպանները քննարկում են դատավոր Արմինե Մելիքսեթյանին կարգապահական, նաև քրեական պատասխանատվության ենթարկելու համար դիմելու հարցը։ Այս մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կկայացնեն դատավճռի հրապարակումից հետո։
«Եթե դատավորն առաջին իսկ պահից այդքան կաշկանդված ու վախեցած էր, դա միայն մի բանի մասին էր խոսում, որ ինքը հենց այդ կետից՝ առաջին նիստից սկսած գիտեր, թե ինչ է անելու։ Եթե որոշել էր, որ արդար է լինելու, կաշկանդվելու ոչինչ չուներ։ Սա արդարադատության ձևականացում էր»,- ասել է Սարգսյանը։
Նա համեմատություն է անցկացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունների միջև։ Ըստ նրա՝ Բաքվում ևս արդարադատության ձևականացում է արվում, կան դատավորներ, պաշտպաններ, մեղավորներ, վկաները գալիս են, ցուցմունքներ են տալիս, այսինքն՝ ամեն ինչ ձևական առումով ապահովում են։
«Բայց մեկը կա՞, որ կարծում է՝ այնտեղ օրինական դատաքննություն է արվում, ձևն է ապահովվում։ Ցավոք սրտի, ՀՀ-ում հենց հիմա տեղի ունեցավ նույն գործընթացը»,- ասել է Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին և Շոլցը Մակրոնի հետ հանդիպմանը խառնել են ամբիոնն ու կանգնել սխալ դրոշների ներքո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Փարիզում Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հ...
Ռուսաստանը որոշել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորին արտահանձնել Երևանին
Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին արտահանձնել Երեւանին։ Այս...
Թուրքագետը Ռուբեն Ռուբինյանի նշանակումը համեմատել է անգլիական Չելսիի և գավառային թիմի հանդիպման հետ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը որպես Հայաստան...
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի․ Նինո Բուրջանաձե
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև Վրաստանի և...