Գերմանիան պաշտպանական բյուջեի 8%-ը կծախսի ամերիկյան զենքի գնելու համար
Գերմանիայի ռազմական ծախսերի նոր պլանով նախատեսվում է բյուջեի միայն 8%-ը ծախսել ամերիկյան զենքի գնումների համար, մնացածը կծախսվի Եվրոպայի արդյունաբերության արտադրանքի համար: Այդ մասին հաղորդել է եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով վերոնշյալ գնումների պլանը:Փաստաթղթի համաձայն՝ Բեռլինը նախատեսում է 2026 թվականին կնքել գրեթե 83 միլիարդ եվրոյի պայմանագրեր:
Ցանկը ներառում է 154 պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի դեկտեմբերը: Ամերիկյան ընկերություններից գնումների ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 6.8 միլիարդ եվրո, ինչը կազմում է ամբողջ գումարի մոտավորապես 8%-ը:
Ի թիվս այլ բաների, Գերմանիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել հրթիռներ MIM-104 Patriot զենիթա-հրթիռային համալիրի համար, հրթիռներ Boeing P-8A ինքնաթիռի համար, ինչպես նաև AMRAAM և ESSM հրթիռներ և ռադիոսարքավորումներ: Ամերիկյան ընկերությունների փոխարեն Գերմանիան նախատեսում է պայմանագրեր կնքել եվրոպական արտադրողների հետ, որոնց թվում են Rheinmetall-ը, KNDS-ն, TKMS-ն, ինչպես նաև Eurofighter Tranche 5 կործանիչների գնման պայմանագիր։
ԱՄՆ կառավարության տվյալների համաձայն՝ Բեռլինը Վաշինգտոնի հետ առաջին անգամ ռեկորդային՝ 13,9 միլիարդ դոլարի պայմանագրեր, կնքել է 2023 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հայտնել է, թե որ դեպքում է հնարավոր հրադադարի հաստատումը
«Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ շփման գծում հրադադարի հաստատումն անհնար է»,- ՌԴ նախագահ Վլադիմիր...
Իսրայելը հրաժարվում է պատանդներից․ ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել
Իսրայելը, Գազայում ընդլայնված ցամաքային գործողություն սկսելով, հրաժարվել է այնտեղ պահվող պատանդներից և չի ընդունի նրանց՝...
Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակումը կասեցվել է. Գերասիմով
Ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Պուտինի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է...
Լիբանանահայ լրագրողը հերքել է իր տարածած տեղեկությունը
Լիբանանահայ լրագրող Սագո Արեանը հերքում է իր իսկ տեղեկությունները, թե իբր Լիբանանում հայ է զոհվել՝ հայտարարելով, որ հիմն...