Քաղաքականություն

Հրապարակի, որ բանավեճը կայանա. Զուրաբյանը արձագանքել է Փաշինյանի գրառմանը

Vika B. 806 դիտում
Հրապարակի, որ բանավեճը կայանա.  Զուրաբյանը արձագանքել է Փաշինյանի գրառմանը

Ազգակործան պատուհաս-խաբեբա, քեզ հստակ ասվել է. հրապարակիր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ դու թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցել ես անգամ գիտակցաբար մերժել, երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ, որովհետև, ինչպես բացահայտում ես այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձումդ, քեզ պետք էր որդեգրել ռազմավարություն, որը կբերի մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»: Ստացվում է` դու ի սկզբանե ծրագրել էիր Արցախի կործանումն ու պարտությունը հանուն այդ «բարձր» նպատակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։


«Հրապարակի, որ բանավեճը կայանա: Չհրապարակելով այդ փաստաթուղթը` անգամ այն բանից հետո, երբ Մինսկի խումբը ինքդ լուծարեցիր և այլևս գաղտնապահության որեևէ կապանք չկա` դու, հենց դո´ւ ես փախչում բանավեճից և ճիշտ ես անում, որովհետև ճշմարտության լույսի տակ բանավեճում ոչ մի շանս չունես:


Դու սերիական ստախոս ես. խաբել ես պատերազմից առաջ, խաբել ես պատերազմի ընթացքի մասին, խաբում ես նաև քո իբր բերած «խաղաղության» մասին:


Քո խոսքին հավատ չկա, հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի, որովհետև հրապարակման պահից ի վեր քո բանավիճելու ցանկությունը կվերանա ի սպառ և ընդմիշտ»,- գրել է Զուրաբյանը։


ՀիշեցնենքՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել էր.


«Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է։ Հիմա ժողովուրդը ուրախ է, որ խաղաղություն է, որ զինվոր չի զոհվում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250