«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, թե «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում։ «Մենք հանդիպում ենք ունեցել Մոսկվայում, բայց Վրաստանը չի մասնակցել դրան։ Սակայն հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում, և մենք սպասում ենք դրան Վրաստանի մասնակցությանը»,- նշել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ առավոտյան հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը և մտքեր փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անունները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նախօրեին գերեվարված ադրբեջանցի զինվորականներն են
Համացանցում հայտնվել են ադրբեջանցի գերիների լուսանկարները, որոնք, ըստ հայկական Telegram ալիքների, գերվել են Ջերմուկի շրջ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 հայ գերեվարված անձանց
Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ դեկտեմբերի 19-ին Հայաստանին է հանձնել 10 հայ գերեվարված անձանց։ Խոսքը նոյեմբերի 16...
Դեսպանի սպանությունը «ծուղակ» էր ռուս-թուրքական հարաբերությունների համար. Մևլութ Չավուշօղլու
Մոսկվան և Անկարան չեն ընկել ծուղակը, որը պատրաստել էին Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությ...