Քրեական վերաքննիչ բողոքները կքննվեն միայն գրավոր ընթացակարգով. նախարար
Քրեական վերաքննիչ բողոքները կքննվեն միայն գրավոր ընթացակարգով։
«Քրեական դատավարության» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծով սահմանվում է ընդհանուր կարգավորում, ըստ որի` քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները` որպես կանոն, կքննվեն գրավոր ընթացակարգով։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Կլինեն, իհարկե, բացառություններ, երբ անհրաժեշտ կլինի բանավոր ընթացակարգ կիրառել, սակայն դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է պատճառաբանի, թե ինչու է շեղվել ընդհանուր կանոնից։ Սա կհանգեցնի դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման և բողոքների ավելի արդյունավետ քննության»,- ասել է նախարարը։
Նա նշելէ, որ քրեական վերաքննիչ քննությունը պետք է տևի 6 ամիս, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` 4 ամիս ժամկետով։
ՀՀ–ում ոստիկան կարող են դառնալ նաև 35 տարեկանից բարձր անձինք:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածք. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ի մեկնաբանության մեջ կոչ է արել համատեքստից չհանել Մեդինսկու խոսքեր...
Քննարկեցինք վերջին զարգացումները. Միրզոյանը զրուցել է Արաղչիի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:«Քննարկեցինք վերջին...
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...
Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյան
Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ: Այս մասին տելեգրամ...