Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղ․ Աշոտյան
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարիք չկա այս պահին մաս-մաս անդրադառնալու Փաշինյանի այսօրվա ծրագրային ելույթի հրեշավոր թեզերին։ Նա վաղուց է խաղում բաց քարտերով, եւ չկա իր կողմից հնչեցված, նորմալ հայի համար խայտառակ գեթ մեկ թեզ, որը կանխատեսելի չէր դեռ ամիսներ առաջ։ Ավտորիտարիզմի, նեոբոլշեւիզմի եւ հակահայկականության կոկտեյլ՝ որն առանց վարանելու կարելի է կոչել Bloody Nikol։
Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն, իսկ անարդարությունը՝ ծայրահեղականություն։ Ահա սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն: Այս դուետը խիստ վտանգավոր է եւ լի երկրի համար նոր սպառնալիքներով։
Ու քանի էլ ավելի ուշ չէ, պետք է կանխել նման զույգի կողմից մեր երկրի ապագայի հաշվին արկածախնդիր մենամարտը՝ գործի դնելով նիկոլափոխության սահմանադրական մեխանիզմը»,- գրել է Աշոտյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ ենք անում վերադառնալ ելման դիրքեր». ԵԽ զեկույցը` Հարավային Կովկասում կատարվողի մասին
2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով...
Արաղչին հերքել է Վիթքոֆի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունները, որ ինքը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ան...
Սյունիքի հետ կապված առեղծվածները շատ են, ինչպե՞ս դիմեցին ՀԱՊԿ. Աշոտյանը՝ ՀՀ սահմանի իրավիճակի մասին
Սյունիքի հետ կապված առեղծվածները շատ են, ինչպե՞ս դիմեցին ՀԱՊԿ, հաջորդ օրը պարզվեց՝ չեն դիմել ՀԱՊԿ, եթե իրավիճակը ճգնաժամ...
Երևանում է Ռուսաստանի գլխավոր դատախազը
Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Հայաստա...