Սյունիքի հետ կապված առեղծվածները շատ են, ինչպե՞ս դիմեցին ՀԱՊԿ. Աշոտյանը՝ ՀՀ սահմանի իրավիճակի մասին

Սյունիքի հետ կապված առեղծվածները շատ են, ինչպե՞ս դիմեցին ՀԱՊԿ, հաջորդ օրը պարզվեց՝ չեն դիմել ՀԱՊԿ, եթե իրավիճակը ճգնաժամային է, ինչու՞ եք հաջորդ օրը թղթերը սարքել: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր  ասաց «Հայաստանի Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին: 

«Եթե իրավիճակը լարված է, ապա ինչու՞ գիշերը չեք աշխատել և թղթերը ժամանակին տվել, ի՞նչ է նշանակում ՌԴ-ից օգնություն չենք խնդրել, հետո ասում են՝ խնդրել ենք: Ադրբեջանցիները համարում են, որ Մեղրին արդեն իրենց քիչ է, քանի որ այս տականքը, ինչ ուզում են, տալիս է»,- ասաց Աշոտյանը: 

Նշենք՝ այսօր տեղի է ունենում «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագրի ստորագրման արարողությունը, որը կազմում են «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունները: ՀՀԿ փոխնախագահը անդրադարձավ արտահերթ ընտրություններին և նշեց՝ ՀՀԿ-ն առաջինն էր կուսակցություններից, որը զարգացումների առնչությամբ պաշտոնական տեսակետ հայտնեց՝ նշելով, որ այս ընտրությունները չպետք է լինեն, մեզ պարտադրվել է այս լուծումը: 

«Մեր ներքաղաքական օրակարգը չէր հուշում այսպիսի լուծում, և ՀՀԿ-ն մինչև վերջ դեմ էր, և մեր որոշմամբ՝ ընտրություններին մասնակցելու, մենք փաստել ենք, որ, ցավոք սրտի, հետևել ենք քաղաքական դաշտի այն զարգացումներին, որոնք չկարողացանք կանխել, և մենք ամեն կերպ փորձում էինք կանխել այս ընտրությունները, քանի որ դեռ այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանն ի վիճակի չէ գնալ ընտրությունների, քանզի բազմաթիվ մարտահրավերներ ունի, այդ թվում՝ անվտանգային»,- նշեց նա: 

Աշոտյանը նշեց՝ չի կարելը արտահերթ ընտրությունների գնալ կապիտուլյանտ իշխանությունների ղեկավարման ներքո, որոնք խորացնում են երկրում առկա ճգնաժամը, նաև ընդգծեց՝ չի բացառում արտահերթ ընտրությունների չեղարկումը: 

«Մեր բոլոր կանխատեսումները ավաղ իրականություն են դառնում և ստացվել է այնպես, որ, ցավոք սրտի, հասարակությունը համոզվում է մեր խոսքերի ճշմարտացիության մեջ և միայն, երբ չոռը գալիս չոքում է մեր դռանը: Ես չեմ բացառում, որ ընտրությունները կարող են չեղարկվել, քանի որ սա կեղծ օրակարգ էր, որը պարտադրվել է»,- ասաց Արմեն Աշոտյանը: 


 

Քաղաքականություն

Պատահարներ