Պատրաստ ենք րոպե առաջ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի և վայրի մասին խորհրդակցությունները. Միրզոյան
Մենք այսօր էլ պատրաստ ենք րոպե առաջ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի և վայրի մասին խորհրդակցությունները: Այս մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ «Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով։
«Իսկ ադրբեջանական կողմի հետ կան ընդհանուր պատկերացումները և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու 2 երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»,-ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ ի տարբերություն Ադրբեջանի, փաստաթղթում Հայաստանի վերաբերյալ հատվածում չկա «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպումը, Միրզոյանը պատասխանեց. «Իսկ անխոչընդոտն ի՞նչ է, տասնյակ կոնվենցիաներ ու միջազգային փաստաթղթեր կան, որտեղ այդ նույն անխոչընդոտի վերաբերյալ Հայաստանը ունի պարտավորություններ։ Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ»։
Խոսելով ընդդիմության կողմից ներկայացվող քննադատությանը, նա խորհուրդ տվեց չլսել դրանք. «Մենք պայմանավորվել ենք նրա շուրջ, ինչը գրված ու հրապարակված է, մնացած բանավոր մեկնաբանություններն էական չեն։
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ պայմանավորվել են այն կետերի շուրջ, որոնք գրված ու հրապարակված են, «մնացած բանավոր մեկնաբանություններն էական չեն»։
«Մենք ինչպես նախաստորագրելու պահին, ինչպես դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի ու վայրի վերաբերյալ խորհրդակցությունները։ Հիմա էլ պատրաստ ենք»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ես կզբաղվեմ դրանով». Թրամփը՝ Ուկրաինային տրվող գումարների մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վերջ դնել Ուկրաինային անվերջ բազմամիլիարդանոց վճարումներին՝ նոյեմբերին կայան...
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված միակ պացիենտի 2-րդ թեստը բացասական է
Գեղարքունիքի մարզում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է, ֆեյսբուքյան իր էջում գրել է մա...
Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել. ՔԿ
Լրագրող Դավիթ Սարգսյանը և ԲՊՀ-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ նիստ է գումարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հայտնում են կո...