Կենտրոնում արձանագրված հոսանքազրկումների հետ կապված ՀԷՑ-ում ազատումներ են սպասվում․ Ռոմանոս Պետրոսյան
«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում արձանագրված հոսանքազրկումներին։
«ՀԷՑ-ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։ Բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ»,- նշել է նա։
Պետրոսյանի խոսքով` նշված անջատման մեջ կար նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը։
«Երկուշաբթի օրը հենց ՀԷՑ-ում կլինեն ազատումներ, և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»,-ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը։
Նմանատիպ հոդվածներ
Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը կմիավորվեն
Ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութ...
Անհրաժեշտ է շտապ միավորվել բոլորով, ովքեր կեղտոտ խաղի մեջ չեն. Ուրիխանյան
Սա խայտառակություն է։ Ադրբեջանցիները դիրքեր են տեղակայում ՀՀ տարածքում։ Սա չի՜ կարող լինել հանդուրժելի, չի՜ կարող լինել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սիսիանում արցունքաբեր գազ կիրառում քաղաքացիների նկատմամբ
Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Տավուշը հանուն հայրենիքի...
Ռեստորանը զրկվել է գիշերն աշխատելու հնարավորությունից. Տնօրենը դժգոհ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս» ռեստորանը զրկվել է գիշերն աշխատելու հնարավորությունից...