Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը կմիավորվեն
Ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նոր ձևավորվող մարմինը կոչվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` այս պահին Միգրացիոն ծառայությունն օտարերկրացիների հետ աշխատում է միայն ու միայն ապաստանի համակարգի շրջանակներում, մինչդեռ ցանկացած օտարերկրացու մուտք ու ելքը Հայաստանի Հանրապետություն, ըստ էության, միգրացիայի ոլորտ է:
Ըստ Նելլի Դավթյանի` երկու կառույցների միավորման հիմքում դրված են նաև մասնավոր ծառայությունների որակի բարելավման հարցերը:
«Միավորման արդյունքում քաղաքացին ևս զգալու է փոփոխությունները հատկապես սպասարկման ոլորտում և առանցքային խնդիրներից մեկն էլ քաղաքացու սպասարկման բոլորովին նոր մշակույթի ներդրումն է, որի մասին ավելի մանրամասն քիչ ավելի ուշ հայտնի կդառնա հանրությանը»,- նշեց Դավթյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նուբարաշեն վարչական շրջանից 2 կմ հյուսիս, գրանցվել է 46 հետցնցում
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։Այս մասին հայտնում են Արտակարգ իրա...
Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, ավերածություն չկան, ֆեյսբուքյան իր էջում տեղեկ...
Գրանցվել է շուրջ 46 հետցնցում. բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում. ԱԻՆ
Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն...
Բնակչությանը հորդորում ենք դեռեւս մնալ դրսում. գրանցվել է շուրջ 20 հետցնցում. ԱԻՆ
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռեւս...