Երեք կործանիչ մտել է մեր օդային տարածք, աննախադեպ է. Էստոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոքի նոտա հանձնելու և սեպտեմբերի 19-ին Էստոնիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում։
Ներխուժումը տեղի է ունեցել Ֆինլանդական ծոցի վրայով, որտեղ Ռուսաստանի Դաշնության երեք ՄիԳ-31 կործանիչներ առանց թույլտվության մտել են Էստոնիայի օդային տարածք և այնտեղ մնացել ընդհանուր առմամբ 12 րոպե։
«Ռուսաստանը այս տարի արդեն չորս անգամ խախտել է Էստոնիայի օդային տարածքը, ինչն ինքնին անընդունելի է։ Սակայն այսօրվա ներխուժումը, որի ընթացքում երեք կործանիչ մտել է մեր օդային տարածք, աննախադեպ է: Ռուսաստանի կողմից սահմանային ստուգումների աճող ծավալմանը և աճող ագրեսիվությանը պետք է պատասխան տրվի», - ասել է արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան։
Հավելենք՝ սկսվել են Էստոնիայի պաշտպանական ուժերի չնախատեսված վարժանքներ, որոնք ուղղված են օդային սահմանի խախտումներին արձագանքելուն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն հայտարարել էր, որ երկիրը ներկայումս հիմքեր չունի Ռուսաստանի հետ սահմանը փակելու։ Վերջերս Լատվիայի խորհրդարանը քվեարկեց «Զապադ» զորավարժությունների ժամանակ Ռուսաստանի և Բելառուսի հետ երկրի սահմանները լիովին փակելու օգտին։ Լեհաստանը նույնպես փակեց իր սահմանը Բելառուսի հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Ալիկ Սարգսյանը ցանկացած անպատեհ առիթով բողոքում էր Հայկ Հարությունյանի թողած ժառանգությունից
«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո նախկին մեկ այլ ոստիկանապետ Ալ...
«Կիևյան կողմն անընդհատ փոխում է իր տեսակետը». Լավրովը` բանակցությունների մասին
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բանակցությունները, որոնք միտված են դադարեցնելու ռազմական գործողությունները, շատ ծանր...
«Շուտով առանց պատվաստման ԱԺ շենք թույլ չի տրվի մտնել». Ալեն Սիմոնյան
«Այն մարդկանց, ովքեր պատվաստված չեն, շուտով չի թույլատրվի ԱԺ շենք մտնել, կամ չունեն բացասական թեստ»,- դիմելով լրագրողներ...
ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, ոչ թե սատանա փնտրելու հիմար հանձնարարություններով. Ռոբերտ Քոչարյան
Լիակատար ձախողում։ Սա է այսօրվա իրավիճակը։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ երկրորդ...