ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, ոչ թե սատանա փնտրելու հիմար հանձնարարություններով. Ռոբերտ Քոչարյան
Լիակատար ձախողում։ Սա է այսօրվա իրավիճակը։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ առաջին գործողությունը, որը կատարելու են անվտանգության ոլորտում, զինված ուժերի մարտունակության վերականգնումն է։
«Արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար այլ ճանապարհ ուղղակի չկա։ Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է։ Այն պետք է լինի ժամանակակից, առավելագույն չափով պրոֆեսիոնալ և մարտունակ։ Մեր բանակն աջակցության և լուրջ բարեփոխման կարիք ունի, և այդ ռիսկերն ապագայի համար պետք է բացառենք։ ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի սատանա փնտրելու, ՀԴՄ կտրոններ ստուգելու կամ ընդդիմադիրներին հետապնդելու։ Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որ այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս նկատեց ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնյայի անվտանգ տեղաշարժը կազմակերպելու, նրա քմահաճույքները բավարարելու և հիվանդագին վախերը սպասարկելու համար։
«Կվերադարձնենք ոստիկանությունը բացառապես ՀՀ օրենքներով նախատեսված գործառույթների դաշտ։ Աննորմալ է այն, ինչ այսօր տեսնում ենք գրեթե ամեն օր»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսա...
Շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել․ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի․ Նիկոլ Փաշինյան
Ես՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Տեր-Պետրոսյանին սպասում եմ ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին ուղիղ եթերում սպասվող...
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանող. Փաշինյան
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դարձել է Քո...
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում...