ԱԳՆ-ն չի մեկնաբանում Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանազատումը շարունակելու հավանականությունը
ՀՀ իշխանությունները Sputnik Արմենիայի հարցման պատասխանում չեն մեկնաբանել Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանազատումը շարունակելու հավանականությունը։
«Ավելի վաղ գրել էինք, որ վերջին պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կարող է շարունակվել հենց հարավում, այլ ոչ թե Տավուշի ուղղությամբ, որի մասին կողմերը պայմանավորվել էին ավելի վաղ։
Բանն այն է, որ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների փոխայցելություններ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։
Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից ավելի ուշ Sputnik Արմենիային պարզաբանել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն այցելել են «Սյունիքի մարզի հարավային տարածքներ և Զանգելանի շրջան»։ Հարցին, թե հատկապես որ շրջաններն են քննարկվել սահմանազատման, ականազերծման և ենթակառուցվածքային աշխատանքների համատեքստում, ուղիղ պատասխան չկար։ Մեզ միայն տեղեկացրել էին, որ «այդ հարցերը քննարկման փուլում են»։
Այս կապակցությամբ մենք նոր հարցում ենք ուղարկել, այս անգամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Վարչապետի աշխատակազմը, սակայն, հարցումը վերահասցեագրել է փոխվարչապետի գրասենյակ, այնտեղից էլ այն ուղարկել են ԱԳՆ։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով և ժամկետներում ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում»,-պատասխանել են ԱԳՆ-ից:
Նմանատիպ հոդվածներ
Նոյեմբերի 8-ի երեկոյան տեղեկություն կար, որ մենք Շուշին լրիվ գրեթե մաքրում ենք. Արծրուն Հովհաննիսյան
Նոյեմբերի 8-ի երեկոյան, երբ ես Պետրոսի մոտ էի, ՊՆ-ից տեղեկություն կար, որ մենք Շուշին լրիվ գրեթե մաքրում ենք: Սպասում էի...
Հաագայի դատարանը չի կարողանա դատել Պուտինին
Հաագայի միջազգային քրեական դատարանը չի կարող դատական ընթացք սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, քանի դեռ...
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:Նախարար Միրզոյանն անդրա...
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ՀԿ–ի դեմ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի պատճառով
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպության և մեկ...