ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ՀԿ–ի դեմ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի պատճառով
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպության և մեկ անձի՝ նշելով նրանց գործողությունները որպես Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտում, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
«Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների նկատմամբ անկայունության և բռնության ծայրահեղ մակարդակին արձագանքելու Միացյալ Նահանգների ջանքերի շրջանակներում մենք լրացուցիչ պատժամիջոցներ ենք կիրառում տարածաշրջանում բռնության մեջ ներգրավված կամ նյութական աջակցություն ցուցաբերող անձանց դեմ», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Այսպես, Վաշինգտոնը պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական «Հաշոմեր Յոշ» ոչ կառավարական կազմակերպությունը, որի աշխատակիցները, ըստ ԱՄՆ-ի, թույլ չեն տվել 250 պաղեստինցիների վերադառնալ իրենց տները։
Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել բնակավայրերից մեկի քաղաքացիական անվտանգության համակարգող Յիցհակ Ֆիլանտը։ Ըստ Պետդեպարտամենտի՝ Ֆիլանտը «չարամիտ գործողություններ է կատարել պաղեստինցիների նկատմամբ, որոնք դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում դիմակավորված ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտր...
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին. Սալիվան
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգ...
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան պատրաստվում են էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել․ փաստաբան
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան ՀՀ կառավարությունը պատրաստվում է էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել: Այս մաս...
Ուկրաինան սպառնում է Հունգարիայի և Սլովակիայի անվտանգությանը
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կարծում է, որ Ուկրաինան սպառնում է իր երկրի և Սլովակիայի էներգետիկ ան...