Նոյեմբերի 8-ի երեկոյան տեղեկություն կար, որ մենք Շուշին լրիվ գրեթե մաքրում ենք. Արծրուն Հովհաննիսյան
Նոյեմբերի 8-ի երեկոյան, երբ ես Պետրոսի մոտ էի, ՊՆ-ից տեղեկություն կար, որ մենք Շուշին լրիվ գրեթե մաքրում ենք: Սպասում էինք, որ 9-ի առավոտյան լրիվ մաքրած կլինենք, բայց տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Այս մասին լրագրողի հետ զրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Շուշիի անկման մասին:
Հարցին՝ ինչո՞ւ ինքը չհայտնեց Շուշիի անկման մասին, Հովհաննիսյանը պատասխանել է, որ այդ օրն իրոք առողջական խնդիրներ է ունեցել, կասկածողները կարող են դիմել Առողջապահության նախարարությանը:
Խոսելով տեղի ունեցածի մասին՝ Հովհաննիսյանը նշել է, որ ամեն ինչ վերլուծելու անհրաժեշտություն կա, պետք է հասկանալ, թե ի վերջո ովքեր են կռվել մեր դեմ .«Ես պատերազմի ընթացքում էլ էի ասում, որ մեր դեմ կռվում է նաև Թորքիան: Անգամ ես եմ միայն պատերազմից հետո հասկացել, թե ինչ ծավալով է Թուրքիան օգնել Ադրբեջանին, ինչքան մեծ է այն եղել, ինչքան նոր տեխնոլոգիաներ է Թուրքիան կիրառել:
Ադրբեջանն ամռանն իր նույն զինանոցով չկարողացավ մեր բանակին հաղթել, բայց արդեն սեպտեմբերյան պատերազմին ներգրավվեց Թուրքիան:
Այս ամեն ինչը մասնագիտական ու առանց էմոցիաների վերլուծության կարիք ունի»:
Հարցին, թե ինչո՞ւ դատարկվեց Հադրութի թիկունքը, Հովհաննիսյանն ասել է, որ տեղյակ չէ, չի կարող պատասխանել:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...