Փաշինանին թվում է՝ ինքն իրական Հայաստանի ճարտարապետն է, բայց սխալվում է․ Գալստյան
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Ինձ ստիպեցի ու կարդացի «Իրական Հայաստանի գեղագիտության․․․․» հայեցակարգ-զառանցանքը։
Եթե տեքստում Հայաստան բառը չհանդիպեի, կարող է մտածել, թե Հյուսիսկորեական հրահանգների ժողովածու է։ Կառավարության պաշտոնական կայքէջում որպես հայեցակարգ ներկայացված ցնորամիտ մտավարժանքը լավագույն դեպքում՝ երգիծախառն հոդված է հիշեցնում, բայց ոչ իրավական ակտ։
Բայց ինչո՞ւ եմ զարմանում, եթե կառավարության նիստում ԱԱԾ-ին կարելի է սատանա բռնելու հրահանգ տալ, ինչո՞ւ չի կարելի Ջ․ Օրվելի գրչին արժանի «համոզումներ» հանրայնացնել։
Այնուամենայնիվ, այդ տեքստում մի ինքնախոստովանական և ճշմարիտ պարբերություն կար․ «Գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ»:
Հենց այս է այդ զառանցանքի նպատակը՝ ունենալ վերահսկելի հասարակություն, ջնջել մեր ինքնությունն ու ձևավորել «իրական, փաշինյանական ինքնություն»։
Փաշինանին թվում է, թե ինքն իր պատկերացրած ու տեքստում մեծատառով գրած իրական Հայաստանի ճարտարապետն է, բայց սխալվում է։
Ճարտարապետները Էրդողանն ու Ալիևն են, ինքը՝ ծառան է, հրահանգ կատարողը՝ պարտվածի ու նվաստացածի հոգեբանական կոնստրուկտը։ Իսկ «գեղագիտություն» ցնորամտության տակ թաքնված է գրաքննությունն ու ազատ մտքի բռնաբարությունը։
Եթե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, տրամաբանական է, որ ազատ մտքի, խղճի և գեղագիտության բանտարկյալներ էլ կլինեն։
Իսկ Էրազմ Ռոթերդամցու «Գովք հիմարությանն» ու Օրվելի «Անասնաֆերման» ակտուալ են, ինչպես երբեք․․․
Սա էլ կանցնի․․․»,-գրել է Գալստյան
—00—ՍՊ
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի խորհրդարանն ընդունել է դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը
Իսրայելի խորհրդարանը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել է դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը, որը զ...
Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին
Եվրոպան այսօր դժվար թե ընդունակ լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման համար, ՌԻԱ Նովոստիին ասել...
ԱԹՍ–ներով քաղաքացիական ենթակառուցվածքները գրոհելու Կիևի փորձը ահաբեկչության ակտ է. ՌԴ ԱԳՆ
Քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների տեղակայման շրջանները, այդ թվում` օդանավակայանը, անօդաչուներով գրոհելու Կիևի փ...
Փաշինյանի և Պուտինի հանդիպման օրն արդեն հայտնի է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։ Այս...