Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների` Ուկրաինան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբի ստեղծեցին
Ուկրաինան և Լեհաստանը համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի հարցերով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը:
«Անօդաչու թռչող սարքերի խմբում կներառվեն Ուկրաինայի և Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Այս խումբը կդառնա համատեղ նախաձեռնությունների համակարգման և մշակման հարթակ։ Մենք կմիավորենք պաշտպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաները և կնախաձեռնենք նոր նախագծեր, որոնք կբարելավեն մարդկանց և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը», - նշել է Շմիգալը։
Նրա խոսքով՝ Կիևն ու Վարշավան, այսպիսով, անվտանգության ոլորտում համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք, ենթադրաբար, սպառնում են եվրոպական երկրներին։
Հավելենք` Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, երկրի օդային տարածքը խախտած մի քանի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱԿ-ը վաղուց կորցրել է իր քաղաքական կշիռը. Սիմոնյան
ՀԱԿ-ը վաղուց կորցրել է իր քաղաքական կշիռը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահը: «Յու...
Դրանք անհիմն են և քաղաքական նպատակներ են հետապնդում․ Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերքել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Թեհրանի հասցեին ա...
Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ նշանակվելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշոնակատար Սուրեն Պապիկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալո...
Մեր սահմանային շերտը ձևավորելու ենք մեր տարածքի հաշվին․ ԱԱԾ տնօրենի տեղակալ
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը, խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի մասին...