ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱԿ-ը վաղուց կորցրել է իր քաղաքական կշիռը. Սիմոնյան
ՀԱԿ-ը վաղուց կորցրել է իր քաղաքական կշիռը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահը:
«Յուրաքանչյուր նախաձեռնություն, նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան: Ես ուրախ եմ, որ իրենց էլ առիթ եմ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն»,- նշել է Սիմոնյանը:
Սիմոնյանը ՀԱԿ–ին շնորհավորել է լուսանցքից դուրս գալու այդ տարբերակն ընտրելու համար և «ցավով» նշել, որ նրանք կմնան լուսանցքում։
Հարցին, թե թիմի ներսում քննարկվում է Սիմոնյանի հրաժարականի հարցը, վերջինս բացասական պատասխան տվեց` վստահեցնելով, որ միջադեպից հետո քաղաքական թիմում իր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն չի եղել։ Սիմոնյանի կարծիքով` նման լուրեր են տարածում այն մարդիկ, որոնք ուզում են իրենց իշխանությունը թուլացնել։ Նրա խոսքով` սովոր է անընդհատ գտնվել խոշորացույցի տակ, չնայած արդեն հոգնել է։
Նա կարծում է, որ ՀԱԿ-ն ակտիվանալու համար կարող էր այլ հարթակ ստեղծել, օրինակ՝ Լաչինի միջանցքի հետ կապված ինչ-որ հարթակ ստեղծել՝ օգտագործելով միջազգային նախկին փորձը: «Ցավում եմ, բայց իրենք կմնան լուսանցքում», - ընդգծել է ԱԺ նախագահը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։Ինչպես հաղորդում է...