Սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի կողմը․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը հայտարարում է․ «Այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են… Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»։
Այս ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի կողմը։
Միաժամանակ արվում է խաղաղության իմիտացիա, որն իրականության հետ կապ չունի։
Սա տեղավորվում է գործող իշխանության կողմից խրախուսվող հակառուսական քարոզչության մեջ, և ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հակված են ընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։
Սակայն իրականությունն այլ է․ Ադրբեջանը, չստորագրելով խաղաղության պայմանագիրը, բաց է պահում պատերազմի դուռը։
Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է։
Իսկ մեր ժողովրդավարության գլխավոր վտանգը գալիս է ներսից՝ Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումներից։
Հետևաբար, վտանգավոր է հասարակությանը մատուցել կեղծ «անվտանգության պատրանք» այն դեպքում, երբ Հայաստանի առջև ծառացած հիմնական սպառնալիքներն իրական են, առարկայական և պահանջում են պատասխանատու քաղաքականություն»։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկեպարի բնակիչների 9 կովը հայտնվել է սահմանակից, ականապատ դաշտում, 3 կով վիրավորվել է ականների պայթյունից. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է..«Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Ոսկեպար գյուղի 3 բնակչի պատկանող 9 կով...
Ամեն չհասկացած բան սատանայապաշտություն անվանելը ճիշտ չի․ պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն, անդրադառնալով մետրոյի Հանրապետության կայարանի մոտ երեկ ցուցադրված «Հ...
Դա մեզ համար կարմիր գիծ է․ Զելենսկի
Ուկրաինայի համար անվտանգության գլխավոր երաշխիքը սեփական բանակն է, ուստի Մոսկվայի պահանջը, մենք չենք կատարի։ Այս մասին ճե...
Տեղեկատվության հաստատման համար, պետք է խոսենք հայկական կողմի հետ. Զախարովա
Փաշինյանը հրավիրվել է Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Արտաքին գործեր...