Տեղեկատվության հաստատման համար, պետք է խոսենք հայկական կողմի հետ. Զախարովա
Փաշինյանը հրավիրվել է Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինձ թվում է հայտնի փաստ է, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը ԱՊՀ այլ ղեկավարների հետ հրավիրվել է հանդիսավոր միջոցառումներին, և, ինչպես հասկացանք, պլանավորել և ծրագրում է գալ, բայց այս տեղեկատվության հաստատման համար, իհարկե, պետք է կապ հաստատել ՌԴ նախագահի վարչակազմի և, իհարկե, հայկական կողմի հետ։
Ինչ վերաբերում է զինվորական անձնակազմի մասնակցությանը, ընդհանուր առմամբ, ես ասացի, որ նախատեսվում է տարբեր երկրների ռազմական անձնակազմի մասնակցություն, բայց կոնկրետության համար պետք է դիմել ՌԴ ՊՆ, քանի որ նրանք են զբաղվում շքերթի նախապատրաստությամբ և իրականացմամբ»,- հավելել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «չեզոք» երկրների կողմից մայիսի 9-ին մոսկովյան շքերթին մասնակցելու համար զինվորականներ ուղարկելը կդիտարկվի որպես նրանց «չեզոքության» խախտում։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...