18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թաիլանդում ռուս մերկ տղամարդը ծեծի է ենթարկել անցորդներին
Մերկ ռուս երիտասարդը Հյուսիսային Պատայայում ծեծել է տեղի թաիլանդցիներին։ Հայտնում են տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութ։
Հայտնի է, որ ագրեսիվ երիտասարդը 23 տարեկան է, նրա անունը Եգոր է: Երիտասարդը փողոցում շրջել է առանց հագուստի, հայհոյել ռուսերեն և անգլերեն լեզուներով և հարձակվել անցորդների վրա։
Զբոսաշրջիկին կարողացել են զսպել միայն 20 ոստիկաններ, որոնց դեմ նա կատաղի պայքար է մղել։ Եգորին հանդարտեցնել հաջողվել է միայն բժիշկներին, որոնք տղային ստիպողաբար հանգստացնող դեղամիջոց են ներարկել։ Նրանից անալիզներ են վերցրել, սպասում են թմրանյութերի թեստի արդյունքին։
Այժմ պարզվում է, թե որտեղից է նա գնացել Թաիլանդ: