Միքայել սրբազանի «վերջին խոսքը»` դատարանում
Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում է այսօրվա իշխանությունների կողմից բացահայտ և անթաքույց, որը մտնում է հակաեկեղեցական իրենց քաղաքականության մեջ: Այս մասին դատարանում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը:
Ապա սրբազանը թվել է, թե ինչի համար է հիմա ինքն այդտեղ:
«Ինչի՞ համար եմ ես այստեղ: Արդեն ասվել է, որ այս ամենը քաղաքական պատվեր է և այն գնում-հասնում է 2018 թ, երբ Փաշինյանը ասաց՝ դառնում եմ վարչապետ, ասացի՝ չեղավ: Այդ օրվանից է սկսվում այս քաղաքական իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ, նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, երբ որ իրենց հույսն այն էր, որ ես պիտի ոչ միայն հեղինակեմ այդ շարժումը, այլ պիտի միանամ և այլն և այլն: Եղավ հակառակը, և այդ ժամանակվանից սկսած՝ այս իշխանության աչքի փուշը դարձանք»,- ասել է նա:
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Միքայել սրբազանը նշել է՝ մեծ խանդավառությամբ քննադատություն հնչեցրել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց այդ հայտարարությունները հանցագործություն չեն դիտվել։
«Նա նշեց, որ Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, բայց հանցագործություն չի դիտվել։ 2021-ին ասել եմ նույն բաները, պարզվում է՝ հանցագործություն չեն տեսել։ 2022-ին տվել եմ հարցազրույց 168-ին, բայց հանցագործություն չեն դիտել։ Նույնն ասել եմ 2023-ին, ինձանից շատ ո՞վ է հարցազրույց տվել հոգևորականներից»,- հայտարարել է սրբազանը:
Նմանատիպ հոդվածներ
Էդմոն Մարուքյանը պարզաբանեց Երասխից քարոզարշավը սկսելու պատճառը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությաննիր նախընտրական քարոզարշավը սկսել է Երասծից: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պար...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...
«Crocus City Hall»-ի վրա հшրձшկումը կազմակերպելու մեջ ներգրավված կասկածյալը ձերբակալվել է ԱՄՆ–ում
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղ...
Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի առաջխաղացմ...