Էդմոն Մարուքյանը պարզաբանեց Երասխից քարոզարշավը սկսելու պատճառը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությաննիր նախընտրական քարոզարշավը սկսել է Երասծից: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե` ինչու հենց Երասխից:
Նա նշեց, որ իրենց համար առանցքային ու հիմնարար նշանակություն ունի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, որը վերաբերում է երկրի ինքնիշխանությանը։ Ըստ Մարուքյանի՝ Երասխը հենց Հայաստանի ունեցած ինքնիշխանության խորհրդանիշն է։
Նա ընդգծեց, որ ներկայիս կառավարությունը երկու տարի առաջ, տեղի տալով Ադրբեջանի պահանջին, դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը։ «Ամերիկյան ներդրողները ՀՀ ինքնիշխան տարածքում սկսել էին կառուցել գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, և շինարարությունը դադարեցվեց, հետագայում այն տեղափոխվեց այլ վայր»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը` շեշտելով, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը չի կարող նման նվաստացած իրավիճակում լինել:
Մանրամասները` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի հարցով ՌԴ-ին դաշնակից չենք. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ուկրաինայի նախագահի այցին: Դիտարկմանը, թե Զելենսկու այցը Երևան ընկալվել է ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միայն «կայֆի տակ» եղածի մտքով կանցներ, որ այս անգրագետը կարող է իշխանություն վերցնել. Ռուբինյան
«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչի էին ամիսներ շարունակ արհեստական բանականությամբ սարքած հայտարարություններ տարածում կալուգացու ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ընկերոջ» օգնությունը չհասավ, երբ կարիքն ունեինք. Արարատ Միրզոյան
«Տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք մտածել ենք, որ այս թշնամական իրավիճակում մեզ պետք է մեկ ուժեղ մեծ եղբայր, ընկ...