Ինչպե՞ս են համադրվում «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դժվար է ասել՝ կգտնվի՞ աշխարհում ևս մեկ բանական մարդ, որը կարող է իրար համադրել «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը: Իսկ Նիկոլ Փաշինյանը կարող է: Երեկ կառավարության նիստի ժամանակ նա խոսել է Սեպտեմբերի 21-ի մասին ու մասնավորաբար ասել. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»:
Անկախության 30-րդ տարեդարձը կարելի է և, գուցե, պետք է նշել. դրա համար կարելի էր գտնել բազմաթիվ հետաքրքիր, կրեատիվ տարբերակներ: Բայց «մասշտաբային և գունագեղ տոնակատարությո՞ւն»: 44-օրյա պատերազմի սկզբի տարելիցից մեկ շաբաթ առա՞ջ, այն պայմաններում, երբ դեռևս թարմ են հազարավոր հերոսների շիրիմնե՞րը, երբ բազմաթիվ ծնողներ դեռ իրենց զավակների՞ն են փնտրում, երբ շարունակում ենք սահմանին զոհ տա՞լ: Երեկ ողջ օրը մեր հանրության ադեկվատ մասը պարզապես շոկի մեջ էր, շատերը սա որակեցին որպես «ցինիզմ ու սրբապղծություն», զոհվածների հարազատների կողմից հնչեցին նաև սպառնալիքներ՝ «թող փորձեն»...
Իհարկե, անկախ տարատեսակ «արդարացումներից», «սրբագրումներից», այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, սակայն շատ ավելի ցավալի է, որ կայանալու դեպքում այդ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությանը» մասնակիցներ են լինելու, շատ մասնակիցներ: 688 հազար քվեն՝ վկա, իսկապես մեծ, մասշտաբային, շքեղ տոնակատարություն է ստացվելու»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաստաթղթի ստորագրման մասին. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաս...