Էնֆիաջյանը Սերգեյ Տրոցյուկինի հետ հանդիպմանը խոսել է Բաքվին բելառուսական զենքի վաճառքից
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում ձեւավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են՝ բացառելով ահաբեկչության տարածումը:
Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվության վրա:
ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ եւ քայլեր:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...