Մարիա Զախարովան՝ Թրամփի ու Պուտինի դեմ մահափորձերի մասին
Միացյալ Նահանգները պետք է վերանայի քաղաքական ընդդիմախոսների, երկրների և ժողովուրդների նկատմամբ ատելություն սերմանելու իր քաղաքականությունը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:
Զախարովան շեշտել է, որ Ուկրաինայի իշխանություններին ֆինանսավորելու փոխարեն ամերիկացիները պետք է այդ գումարով ֆինանսավորեին սեփական ոստիկանությունը և ուժային այլ ծառայություններ, որոնք պետք է ապահովեն իրավակարգավորումը ԱՄՆ-ի ներսում:
«Կիևի ղեկավարության պարագլուխներից Բուդանովը բացահայտ խոստովանել է, որ ուկրաինական հետախուզությունը մահափորձեր էր նախապատրաստում Ռուսաստանի նախագահի դեմ։ Այսպիսով, այս մահափորձը պատրաստվում էր կրկին ամերիկյան փողերով։ Զանգվածային ֆինանսավորմամբ և սպառազինությունների անվերահսկելի մատակարարմամբ Վաշինգտոնն Ուկրաինայում ստեղծել է ահաբեկչական կառույց՝ Կիևի ռեժիմը»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Կիրիլ Բուդանովն ասել էր․ «Պուտինի դեմ մահափորձեր են արվել, սակայն դրանք բոլորն էլ անհաջող են եղել»։
Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահի դեմ հուլիսի 13-ին մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում՝ նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Հրաձգության հետևանքով զոհվել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյա...
ԱՄՆ-ն՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժ...
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին. Ոսկանյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ...
Էնթոնի Բլինքենը փաստացի հնարավոր է համարել, որ Ռուսաստանին հարվածների տրամագիծը կփոխվի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կարող է արագ կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության...