Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը․ ՔՊ պատգամավոր
«Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով դիզայներ Արամ Նիկոլյանի ակցիային», այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Եվ մի ուրիշ ապուշ էլ «Հայելի» ակումբում սկսում է թվարկել, թե, տեսեք` ադրբեջանցիները Հունգարիայում էս արեցին, Չեխիայում էն արեցին հայերի նկատմամբ։ Եվ այս ապուշն իր էշությամբ չի կարողանում հասկանալ, որ ․․․ այո, եթե այդքան տղամարդ եք, դուք էլ դրսում արեք»,- ասել է նա։
«Ադրբեջանը երբեք իր երկրի ներսում մեր դրոշը չի այրել, մեզանից ավելի քաղաքակիրթ է եղել։ Եվ այսօր ծափահարել մի ապուշի, որը դրոշ է այրել ու հայտարարում է, թե հայրենասիրական քայլ է արել, ծիծաղելի է»։
Պատգամավորը մոռացել է, որ 2011 թ․ հոկտեմբերի 1-ին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ անգամ քարեր են նետել մեր մարզիկների վրա, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» կոչվող ՀԿ անդամները, դրա ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել են, թե իրենք նախապես տեղեկացրել են իշխանություններին՝ «երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից», իրենք «չեն հանդուրժելու հայերի ներկայությունն Ադրբեջանում»»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...