Թրամփը հայտնել է, որ Բայդենը առողջության պատճառով կես դրույքով է նախագահ աշխատում
ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը կես դրույքով է նախագահ աշխատում առողջական խնդիրների պատճառով։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ Ֆլորիդայի նահանգում։
«Ջո Բայդենը նախագահ է, որն աշխատում է ոչ լրիվ աշխատանքային օր, երբ դուք [ամերիկացիները] աշխատում եք արտաժամյա, որպեսզի գոյատեւեք։ Իսկ նա աշխատում է կես դրույքով, որովհետեւ հոգեպես անառողջ է»,- նշել է Թրամփը։ Ելույթի հեռարձակումն իրականացվել է RSBN պահպանողական մեդիա-ընկերության YouTube-ալիքում։
Թրամփը նաեւ ընդգծել է, որ Բայդենը ամենավատ նախագահն է երկրի պատմության մեջ։
ԱՄՆ նախկին նախագահը իրեն թույլ է տվել հրապարակայնորեն Բայդենի հասցեին արտահայտվել վիրավորական տոնով՝ հենվելով խոսքի ազատության պաշտպանության վրա, որը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ։ Քանի դեռ Թրամփի արտահայտությունները օրենքով սահմանված սահմանը չեն անցել, օրինակ՝ չեն պարունակում բռնության կոչեր կամ չեն սպառնում բռնի գործողություններով, դրանք չեն խախտում ԱՄՆ օրենքները։ Միացյալ Նահանգների դատական պրակտիկան բարձր պահանջներ է ներկայացնում, որպեսզի արտահայտություններն անօրինական ճանաչվեն, հատկապես պետական գործչի հանրային քննադատության համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված. «Ազատություն»
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-...
ՌԴ-ն ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզինը` ռիսկերի մասին
Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, ՌԻԱ Նովոս...
ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որ Հայաստանը պատմական այս պահը օգտագործի. Սամանթա Փաուեր
Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը, Երևանու...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոն...