Էրդողանի ցուցումները կապված «Զանգեզուրի ուղու» հետ. Թուրք դեսպան
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը որոշ հանդիպումներ ունենալու նպատակով այցելել է Իգդիր։ Նա հանդիպել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի հետ։
Քըլըչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ունեն որոշ աշխատանքներ հայաստանյան հատուկ ներկայացուցչի հետ․ «Կվերանայենք այդ աշխատանքները, կհաստատենք նախկինում արված քայլերը։ Կքննարկենք, թե ապագայում ինչ կարելի է անել՝ երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքը բարելավվելու համար»։
Նա ընդգծել է Զանգեզուրի ուղու կարևորությունը և նշել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով մոտ ժամանակներում կբացեն այդ ուղին:
«Մեր մարզում էլ մեծ ոգևորությամբ է գնահատվում այս ողջ գործընթացը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ մեր բոլոր սահմանակից երկրների հետ շատ կառուցողական բանակցություններ են ընթանում։ Ունենք Ալիջան սահմանային անցակետ, և վերջերս Զանգեզուրի ուղու հետ կապված դրել ենք Դիլուջու-Կարս երկաթուղու 124 կիլոմետրանոց հիմքը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը` ՌԴ Փաշինյանի այցի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Կոլումբիան արտաքսում է իսրայելցի դիվանագետներին
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի որոշմամբ երկրից արտաքսում են իսրայելցի դիվանագետներին: Նախագահ Գուստավո Պետրոյի որո...
Այդ քննարկմանը իմ պես լիրիկական անձնավորության երբեք տեսած չեք լինի. Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
«Հանրային ձայն» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատասխանել է ՏԻՄ ընտրություններին հնարավոր հ...
Էրդողանը «երախտագիտության այցեր» կկատարի Թուրքիայի մարզեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը սկսում է շրջագայությունը երկրի շրջաններում, առաջին կանգառը կլինեն երկրի...