Միրզոյանը` ՌԴ Փաշինյանի այցի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը բացատրել է նրանով, որ Երևանն այդ կազմակերպության աշխատանքն արդյունավետ է համարում։ Նա այսպես պատասխանեց հարցին, թե ինչու է Փաշինյանը մեկնել ՌԴ ՀԱՊԿ–ի և հենց Ռուսաստանի հասցեին բազմիցս հնչող քննադատությունների ֆոնին։
Միրզոյանի խոսքով` եղել են և կան որոշ խնդիրներ, որոնք հայկական կողմը բարձրաձայնել է. դրանք վերաբերել են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին ու ՀԱՊԿ–ից Հայաստանի ակնկալիքներին։ ՀԱՊԿ աշխատանքներում Երևանի ներգրավվածության աստիճանը, արտգործնախարարի տեսանկյունից, համարժեք էր ստեղծված իրավիճակին։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ գագաթնաժողովին, ապա Միրզոյանի կարծիքով` վարչապետի այցը օրինաչափ է։
«Դժվար թե դուք լսած լինեք, որ մենք խոսենք, թե ԵԱՏՄ–ից մեր ակնկալիքները չեն արդարացվել, ինչպես դա եղել է ՀԱՊԿ–ի դեպքում։ Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ–ն արդյունավետ է աշխատում, և Հայաստանը երբեք ԵԱՏՄ–ի կոնտեքստում չի քննադատել Ռուսաստանին»,– հավելեց նա։
ՀՀ ԱԳ նախարարը նաև պարզունակ համարեց այն մոտեցումը, ըստ որի Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովին նշանակում է հրաժարվել ԵՄ հետ հարաբերությունների խորացումից։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում...
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղա...
Խաղաղությունը երբևիցե այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան
Խաղաղությունը տարածաշրջանում երբեք այսքան մոտ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագա...
Երևանի ավագանին հաստատեց 2024 թ. բյուջեն
Երևանի ավագանին ընդունեց 2024 թվականի քաղաքային բյուջեն հաստատելու մասին նախագծի որոշումը։ Նախագիծը ներկայացրեց Երևանի ք...