Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը՝ թաղապետ
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը։ Այս մասին «Հրապարակ»-ին ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Լրատվամիջոցն օրերս գրել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին կփոխարինի Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը 2022-ին երթ անող զոհվածների ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։
Որպեսզի ապացուցի, որ ինքը ծնողներին փնթի չի ասել, դիմել էր դատարան` ընդդեմ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի, սակայն դատարան եկած ծնողները ցուցմունք էին տվել, որ նման բան ասել է, և դատարանը մերժել էր նրա հայցը:
Նոր թաղապետի մի քանի թեկնածուներ էին քննարկվել, սակայն կանգ են առել Սերոբ Սարգսյանի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...