Ասադն ասել է, թե ինչ պայմանով է պատրաստ Էրդողանի հետ հանդիպմանը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, եթե այն համապատասխանի Սիրիայի ազգային շահերին:
«Եթե հանդիպումը համապատասխանի երկրի շահերին, ապա ես այն կանցկացնեմ», - ասել Է Ասադը՝ պատասխանելով լրագրողներին Էրդողանի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին: Տեսանյութը հրապարակել է Սիրիայի առաջնորդի գրասենյակը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը որոշում է Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի և Սիրիայի առաջնորդների բանակցությունների իրականացման ճանապարհային քարտեզը գործընկերների հետ:
Էրդողանը հայտնել է, որ Ֆիդանը լիազորված է Ասադի հետ իր հանդիպումը կազմակերպել, հնարավոր է՝ երրորդ երկրում: Սիրիայի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի իրավիճակին վերադառնալու վրա, որը եղել է մինչև 2011 թվականը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառ չկա, նրա խոսքով՝ Անկարան Դամասկոսի ներքին գործերին միջամտելու նպատակ չունի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկո...
Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան․ Պետդեպի խոսնակ
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին...
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազոր...
Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները․ Sputnik
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Sputnik Ա...