Պուտինը «խաղեր է խաղում» Վաշինգտոնի հետ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ալյասկայում կայացած ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների գագաթնաժողովը Վլադիմիր Պուտինին ապահովել է այն արդյունքով, որը նա սպասում էր։
«Ցավալի է, որ Ուկրաինան այդ հանդիպմանը ներկա չէր, քանի որ կարծում եմ՝ Թրամփը Պուտինին տվել է այն, ինչ նա ցանկանում էր։ Պուտինի մեծագույն ցանկությունը հենց ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն էր, և նա դա ստացավ։ Դա չափազանց ցավալի է», - նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Պուտինը խուսափում է իր հետ հանդիպումից, սակայն ձգտում է շփումների ԱՄՆ ղեկավարի հետ։ Զելենսկին ընդգծել է, որ Պուտինը առաջարկում է հանդիպման պայմաններ, որոնք ինքը չի կարող ընդունել, և հավելել, որ նա «խաղեր է խաղում» Վաշինգտոնի հետ։
Հարցին՝ կդիմավորի՞ արդյոք Պուտինը նրան Մոսկվայում, Զելենսկին պատասխանել է ժպիտով․ «Թող ինքը գա Կիև։ Ես չեմ կարող մեկնել Մոսկվա, երբ իմ երկիրը ամեն օր ենթարկվում է հրթիռային հարձակումների»։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հաղթանակի իր պատկերացմանը, նախագահը նշել է, որ դա նախևառաջ երկրի գոյատևումն է․
«Պուտինի նպատակը Ուկրաինայի օկուպացումն է։ Նա ցանկանում է ամբողջությամբ գրավել մեզ։ Դա նրա համար կլինի հաղթանակ։ Իսկ քանի դեռ նա դրան չի հասել, հաղթանակը մերն է։ Մեզ համար գոյատևումը հենց հաղթանակ է, քանի որ մենք շարունակում ենք ապրել՝ պահպանելով մեր ինքնությունը, երկիրը և անկախությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան․ Կարեն Քոչարյան
Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին ԼՈՒՐ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի քննարկման ժամանակ, որը...
«Հիմա մի փոքր սենսացիոն բան ասեմ». Հայկ Մարության
«Ես կարող է հիմա մի փոքր սենսացիոն բան ասել, բայց մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն, այնուամենայնիվ, որո...
ԱՄՆ-ն կանգնած է լուրջ վտանգի առաջ. սենատոր
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ԱՄՆ-ից արտաքսի միլիոնավոր անօրինական միգրանտների, որոնք սպառնում են երկրին, հա...