Նոր կարգավորումներ՝ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանության և փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը և խրախուսանքներն ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ կարգավորումները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նման մոտեցման պարագայում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կատարումը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը կտարածվի նաև Ոստիկանության վրա:
«Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք», ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ու վերոնշյալ կարգավորումներն ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Նախատեսվում է ամրագրել ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը, յուրաքանչյուր ծառայության համար ստեղծել առանձին էթիկայի հանձնաժողովներ և սահմանել համապատասխան ծառայողների բարեվարքության խախտումների քննության առանձնահատկությունները:
Կապահովվի ոստիկանության կազմում գործող, սակայն իր բնույթով ոչ ոստիկանական գործառույթ իրականացնող ինֆորմացիոն կենտրոնի տեղափոխումը նախարարության կազմ:
Հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության բոլոր ծառայողներին կվերապահվի սթափության վիճակի ստուգում իրականացնելու իրավասություն:
Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով կնախատեսվեն կարգավորումներ, որոնց համաձայն՝ ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարին զուգահեռ ոստիկանության և փրկարարական ծառայողները կստանան օրենքով նախատեսված լրավճար և հավելումներ:
Ոստիկանության և փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում կնախատեսվի կարգավորում, որի համաձայն՝ նշված ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը:
Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու գրավչությունը բարձրացնելու նպատակով սահմանված կարգավորմամբ էլ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը, եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից:
Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել ոստիկանական համազգեստի՝ ազատ վաճառքի հնարավորության նպատակահարմարությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի կանխման կարևորությանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթի ընդունմանը:
Նմանատիպ հոդվածներ
Փարաքարում և Գյումրիում քվեարկել է ընտրողների 44.61%-ը
Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը: Այս մասին հայտնում...
Աղմկահարույց նախագծի մանրամասներից տեղյակ չէ նույնիսկ նախարարությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող նախագծերի շարքում ընդունված «Բարձրագույն կրթությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա չափազանց կարևոր որոշում է. Փաշինյանը` միջազգային դատարանի որոշման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 23-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օր...
Շոյգուն և Պենտագոնի ղեկավարը քննարկում են անցկացրել
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մաս...