Մանրամասներ՝ Արմեն Գրիգորյանի և և Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարի հանդիպումից
Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Արմեն Գրիգորյանը և Մարեկ Էշտոկն ընդգծել են Հայաստան-Սլովակիա ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդլայնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սլովակիա գործընկերության խորացման ուղղությամբ՝ նախանշելով հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:
ԱԽ քարտուղարը Պետքարտուղարի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները:
Նմանատիպ հոդվածներ
«Armlur.am» Ի՞նչ ցուցմունք է տվել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) Մարտի 1-ի գործով
Օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանե...
Եվրոպայում իշխանությունը զավթել է խելագարների մի խումբ․ Մեդվեդև
Եվրամիության ղեկավարությունը կորցրել է իր հանգստությունը և վարում է քաղաքականություն, որը հակասում է իր սեփական երկրների...
Էրդողանի խոսնակը՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների մասին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում, երեքշաբթի օրը տեղական հեռուստաընկերության հետ հարցազրու...
Տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․«Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ...