Հայաստանը, վաղը, կարող է 2-րդ տեղում հայտնվել և մոտենալ Պորտուգալիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում վաղը Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումը կանացկացնի, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Իռլանդիայի հետ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ մեր հավաքականը սեփական հարկի տակ խոշոր 0:5 հաշվով զիջել էր Պորտուգալիային և ընտրական ենթախմբում այժմ վերջին` 4-րդ հորիզոնականում է գտնվում:


Վաղվա խաղը սակայն կարող է կտրուկ փոխել իրավիճակը: Նշենք, որ մեկնարկային տուրում մեր մրցակիցների միջև կայացած հանդիպումը Հայաստանի հավաքականի համար միանգամայն ձեռնտու ելք էր ունեցել: Մասնավորապես, Դուբլինում տեղի ունեցած մրցավեճում Իռլանդիայի հավաքականը մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին, երկրորդ պատասխան գնդակն էր խփել 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը հանդիպումն ավարտելով ոչ-ոքի 2:2 հաշվով: Այս պահին Իռլանդիան և Հունգարիան մեկական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Վաղը իռլանդացիներին հաղթելու պարագայում Հայաստանը կարող է դուրս գալ 2-րդ հորիզոնական մոտենալով Պորտուգալիային: Մասնավորապես, վաղը պորտուգալացիները Բուդապեշտում մրցելու են Հունգարիայի հավաքականի հետ և մեծ է հավանականությունը, որ աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը առնվազն պարտություն չի կրի:


Ուստի Իռլանդիայի դեմ մրցավեճը կարող է բեկումնային լինել մեզ համար և հոկեմբերին կայանալիք Հունգարիայի դեմ դիմակայութունից առաջ հանգրվանել անցողիկ` 2-րդ հորիզոնականում: Նշենք, որ խմբերում առաջին տեղը գրաված թիմերն անմիջապես նվաճում են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղերը զբաղացրած հավաքականները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում:


Քաղաքականություն