Գիտենք նրանց անբարոյականության և սրիկայությունների մասին․ ու՞ր եք, վարձու գենդերիստներ. Աշոտյան
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Այսօրվա խառը երկուշաբթիի մեջ ուշ նկատեցի Ազգային Ժողովում Թագուհի Թովմասյանի նկատմամբ քպ-ական պատգամավորի խայտառակ պահվածքի մասին լուրը։
Այն, որ նրանց ճնշող մեծամասնությունը ոչմիբան է, վաղուց էր հայտնի։ Գիտեինք նաեւ նրանց անբարոյականության եւ սրիկայությունների մասին։
Սակայն, խոստովանեմ, որ նրանց դեգրադացիային եւ դեհումանիզացիային հաջողվում է նորանոր, առավել մութ եւ խորը խորշեր ընկնել:
Դրանցից ոչ սպասելիք կա, ոչ հույս՝ անգամ տարրական մակարդակներում։ Վերջիվերջո, բումերանգի կանոնը գործում է՝ երբեմն ուշացումներով, բայց միշտ հասցեական։
Հարցս այլ հասցեատերեր ունի։
Փնտրվում են կանանց իրավունքների զանազանն պաշտպանները, կնամեծար միջազգային կառույցները, տիկին դեսպանները եւ դեսպան տիկինները, պառլամենտարիզմի լապտերիկներն ու գրանտասեր պլանկտոնը։ Թագուհին ուժեղ է, միայն իրեն հայտնի գնով կանցնի հերթական փտախտի վրայով եւ կշարունակի իր ճանապարհը:
Իսկ դուք ու՞ր եք, կեղծ ֆեմինիստներ ու վարձու գենդերիստներ»,- գրել է Արմեն Աշոտյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, ԵՄ-ն, պատրա՞ստ են երաշխավորել կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի կերպով զավթել են շենքը․ ես «Կարմիր խաչի» նախագահն եմ, ինձ չեն թողնում մտնել ներս․ Եղիազարյան
Հայկական Կարմիր խաչ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս շեն...
Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին
Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղվա...
Աշխատիր աչքիս չերևալ․ Մարուքյանը՝ ի պատասխան ուկրաինացի պատգամավորի ելույթի
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X- ի իր էջում քննադատել է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գ...