Վեց ամսում կալանվորվել է 15 անչափահաս. հայտնի է՝ ինչ հանցագործություններ են կատարում նրանք
Քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ (2024-ին՝ 298), որից 172-ը փոխանցվել է 2024 թվականից (2023-ին՝ 128):
ՔԿ փոխանցմամբ, հաշվետու ժամանակահատվածում 344 քրեական վարույթից 33-ը՝ 35 անչափահասի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 29 վարույթ՝ 32 անձի նկատմամբ), 92-ը կարճվել է (2024-ին՝ 94), որից 56-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 38), իսկ 36-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 56), 3-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 1), 19-ը` միացվել (2024-ին՝ 12), 12-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 30), 185-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 132):
Դատարան ուղարկված 32 քրեական վարույթից 2-ը քննվել է սպանության, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ ավազակության, 2-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 2-ը՝ խուլիգանության, 6-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 3-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 9-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 56 անչափահասի նկատմամբ (2024-ին՝ 77) որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին:
Քննված վարույթներով ձերբակալվել է 27 անչափահաս (2024-ին՝ 56), որից 17-ն ազատվել է արգելանքից (2024-ին՝ 46): 15 անչափահասի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան (2024-ին՝ 10), որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ (2024-ին՝ 5), 5-ը՝ մասնակի (2024-ին՝ 5), 5-ը մերժվել է:
5 անչափահասի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը (2024-ին՝ 2), իսկ 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 39 միջնորդագիր է ներկայացվել։
Նմանատիպ հոդվածներ
«Քվեարկելու կարգի մասին մի քանի հոդված կա, այդքանը ո՞նց կարող էին տեղավորել փոքրիկ քվեաթերթիկի վրա»․ Հրայր Թովմասյանը՝ Արտակ Գալստյանին
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավ...
Ծինփինը կհանդիպի Կանադայի ու Ճապոնիայի ղեկավարների հետ. մանրամասներ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի Հարավային Կորեայում անցկացվող Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի առաջնորդների ամենամյա...
Ադրբեջանի զորավարժությունները անվտանգության ռիսկեր չեն ստեղծում. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունները տարածաշրջանում անվտանգության ռիսկեր չեն ստեղծում։ Այս մասին...
Երմակին արգելվել է լքել Ուկրաինան. ծանուցում է ուղարկվել սահմանապահներին
Վերահսկիչ մարմինները ստացել են պաշտոնական ծանուցում, որով սահմանափակվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավա...