Ուկրաինայում հազարավոր օտարերկրյա զինծшռայողներ կտեղակայվեն. Զելենսկի
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում քննարկվում է երկրում հազարավոր օտարերկրյա զորքերի տեղակայումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters գործակալությունը:
«Ես չեմ խոսի թվի մասին, բայց կարևոր է, որ մենք այս ամենը քննարկում ենք: Այո, դա, միանշանակ, կլինի հազարավոր: Եվ սա փաստ է, բայց դեռ վաղ է խոսել այդ մասին», - ասել է Զելենսկին:
Նա նաև ընդգծել է, որ Կիևը Մոսկվայից ազդանշաններ է լսում, որ նրանք արդեն ընդունում են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը:
«Ցավալի է, որ նրանք այս իրողությունն այսքան ուշ են ընդունում», - նշել է նա
Իր հերթին, Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ չնայած Հունգարիայի վետոյին՝ Եվրամիությանը Կիևի անդամակցության բանակցությունները շարունակվում են և պետք է շարունակվեն:
«Պետք չէ սպասել Հունգարիային, որովհետև Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է, դա անվիճելի է», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը չի կարողանում անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ միայն Հունգարիայի դիրքորոշման պատճառով. Բուդապեշտը վետո է դրել բանակցությունների մեկնարկի վրա։ Միևնույն ժամանակ, Լիտվան վերջերս առաջարկել է անդամակցության բանակցություններ սկսելու ծրագիր՝ առանց Հունգարիայի համաձայնության։
Նմանատիպ հոդվածներ
«Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա». Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրուցում ասաց՝ բանակցությունները պետք են նրա համ...
Եկեղեցին պետք է ազատել Կտրիճ Ներսիսյանից, նրանք աղանդավոր են. Փաշինյան
Բախումների որևէ հնարավորություն բացառվում է, որովհետեւ ՀՀ իրավապահներն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները՝...
«3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը նախարարները համատեղ հաղորդագրություն են տարածել
2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաս...
ԱԺ բոլոր 11 հանձնաժողովները նախագահ ունեն
Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուներն ընտրվեցին․ Առողջապահութ...